Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանի խորհուրդները օգնեցին Աննա-Մայա Ղազարյանին Եվրոպայի չեմպիոն դառնալ

Հոկտեմբեր 01,2015 10:45

Խորվաթիայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Նիդերլանդները ներկայացնող Աննա-Մայա Ղազարյանը ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ նվաճեց մինչեւ 16 տարեկան աղջիկների չեմպիոնի կոչումը:

Aravot.am-ը տեղյակ էր, որ Աննան ժամանակին Նիդերլանդներում շախմատային օգտակար խորհուրդներ է ստացել Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանից: Մեր հետ զրույցում Էլինան ասաց. «Այո, երբ Հոլանդիայում էի, մի կարճ ժամանակ շփվել եմ Աննայի հետ: Նա սիրում է շախմատը եւ տաղանդավոր աղջիկ է: Այդ ընթացքում նրան շախմատի հետ կապված մի քանի խորհուրդներ եմ տվել: Եվ եթե դրանք օգնել են Աննային Եվրոպայի պատանիների այս առաջնությունում հաղթելու համար, միայն ուրախ կլինեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ schaakbond.nl

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031