Փորձաքննության եզրակացության համաձայն՝ մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլում» Հարություն Զաքարյանին հարվածել է Յուրա Մանուչարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը:
«Քննչական կոմիտեն 5 ամիս քննություն է անցկացնում, 4 վկաներ ցուցմունք են տվել, փորձաքննությունը ցույց է տվել, որ տղայիս խփողը Յուրա Մանուչարյանն է եղել: Ես հավատում եմ դրան, ինձ համար կարեւորն այն է, որ արդարությունը հաղթի, իմ տղայի առողջությանը վնաս հասցնողները պատժվեն»,- ասաց Գագիկ Զաքարյանը՝ նշելով, որ իր ընտանիքի վրա ոչ ոք ճնշում չի գործադրել եւ իր որդին ցուցմունք չի փոխել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում