Խորվաթիայում ավարտվեց 8-ից 18 տարեկան շախմատիստների Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մրցաշարի ամբողջ ընթացքում մեր հանրապետության չորս շախմատիստներ իրենց տարիքային խմբերում հավակնում էին չեմպիոնական կոչմանը, սակայն, ի վերջո, մենք ունեցանք տղաների մեկական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր: Մինչեւ 18 տարեկանների մրցապայքարում Մանվել Պետրոսյանը (նկար 1) 6,5 միավորով արժանացավ արծաթե մեդալի, իսկ Արամ Հակոբյանը (նկար 2) 14 տարեկանների մեջ գրավեց երրորդ տեղը:
Հաջող մրցելույթներ ունեցան նաեւ Ռոբերտ Փիլիպոսյանը (8 տարեկաններ) եւ Մամիկոն Ղարիբյանը (12 տարեկաններ), որոնք, համապատասխանաբար, պայքարն ավարտեցին 4-րդ եւ 6-րդ հորիզոնականներում:
Աղջիկների առաջնությունում առավել հաջող են հանդես եկել Հասմիկ Քոչինյանը (10 տարեկաններ), որը հանգրվանեց 5-րդ հորիզոնականում եւ Մարիամ Մկրտչյանը (12)՝ ութերորդ տեղ, որոնք վաստակեցին 6,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ armchess.am-ի