ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման հոկտեմբեր ամսվա ցուցակը, որտեղ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակից հետո տեղ է զբաղեցնում լավագույն տասնյակում:
Աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Մագնուս Կարլսեն, Հիկարու Նակամուրա, Վեսելին Տոպալով, Վիշվանաթան Անանդ, Անիշ Գիրի, Ֆաբիանո Կարուանա, Լեւոն Արոնյան, Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ, Ալեքսանդր Գրիշչուկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bakuworldcup2015.com-ի