Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է. Հրապարակվել է Համաշխարհային մրցունակության զեկույցը

Հոկտեմբեր 01,2015 10:25

Հրապարակվել է 2015 թվականի Համաշխարհային մրցունակության զեկույցը, որի համաձայն Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։ Համաշխարհային մրցունակության զեկույցը յուրաքանչյուր տարի հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից և հանդիսանում է աշխարհի երկրների մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը։ Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության, ինչպես նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների գծով։

17 կետով առաջընթաց է արձանագրվել հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշով

Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 88-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ մեր երկիրը այս ցուցանիշով գերազանցում է տարածաշրջանի մյուս պետություններին: Օրինակ, Վրաստանը ցանկում զբաղեցնում է 116-րդ, իսկ Ադրբեջանը՝ 113-րդ հորիզոնականը։

Մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցությունը բնութագրող ցուցանիշով Հայաստանն իր դիրքերը բարելավել է 14 կետով

Տվյալ երկրում տնտեսական մրցակցության իրավիճակի կարևոր բնութագրիչներից մեկը համարվում է մրցակցային դաշտի վրա գերիշխողների ազդեցությունը: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով դիրքերը միանգամից 14 կետով:  Տարածաշրջանի մյուս երկրներն այս ցուցանիշով ևս զիջում են Հայաստանին. Ադրբեջանը զբաղեցնում է 85-րդ, իսկ Վրաստանը 88-րդ հորիզոնականը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031