«Մենք ոչ մի բան չենք թաքցնելու, ամեն բան պետք է դառնա հասարակության սեփականությունը: Որպեսզի կասկածների տեսքով չլինի մեր խոսակցությունը… մենք ինչ-որ ասելու ենք, ուզում ենք ասել պարզ, հստակ, ոչ թե օդի մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Ռազմիկ Պետրոսյանը: Պարոն Պետրոսյանից հետաքրքրվել էինք` նորություն կա՞ սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործից, քանզի «Ազատամարտիկների դաշինքը» հայտարարեց, որ ոստիկանության քննությանը զուգահեռ իրենք սեփական քննությունն են անցկացնելու` հանցագործներին եւ նրանց պատվիրատուներին հայտնաբերելու եւ պատժելու համար:
Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ իրենք «ընկերների ավելի լայն ծավալ» են ներգրավել հետաքննությանը, ամեն մանրուք հետաքննում են: Առաջընթաց կա՝ դեռ չե՞ք հայտարարում, թե՞ դեռ առաջընթաց չկա` մեր հարցին Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Մի բան որ հստակ, վերջնական չի, յուրաքանչյուր հայտարարություն կարող է մեզ սխալ ճանապարհով տանել, կամ ավելի շատ ինֆորմացիայի արտահոսք կտանք` խանգարելով մեր իսկ գործին: Բաներ կան, որ ցանկալի է չասել»:
Զրույցի մանրամասները` «Առավոտի» վաղվա համարում:
«Առավոտ» օրաթերթ
30.09..2015