Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպությունները դիմել են միջազգային կառույցներին

Սեպտեմբեր 30,2015 21:55

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ ապօրինի հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջի վերաբերյալ

Նիկոլայ-Բաղդասարյան

Խստորեն մտահոգված և խորապես անհանգստացած ենք փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Գաբրիելյանի կողմից հարուցված քրեական հետապնդման առնչությամբ:

Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, հանդիսանալով ամբաստանյալ Գագիկ Գեղամյանի պաշտպան, հավաքել է վկա Տաթևիկ Հովսեփյանի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք պարունակել են անձնական գաղտնիք, իսկ այնուհետև այդ տեղեկատվությունը հրապարակել է լրատվական միջոցներում, ինչը նախաքննական մարմինը դիտել է որպես անձնական գաղտնիքի տարածում:

Ցանկանում ենք արձանագրել, որ ՀՀ օրենսդրության համաձայն փաստաբանին իրավունք է վերապահված օրենքով չարգելված եղանակով անհրաժեշտության դեպքում հավաքագրել ապացույցներ, այդ թվում նաև այնպիսի ապացույցներ, որոնք պարունակում են անձնական գաղտնիք: Բացի այդ, փաստաբանը, ով հանդիսանում է քրեական գործով դատավարության մասնակից, իրավունք ունի հրապարակել քրեական գործին կցված ցանկացած ապացույց, եթե դատարանը վերջինիս չի նախազգուշացրել այդ փաստաթուղթը չհրապարակելու մասին և փաստաբանից չի վերցրել գրավոր ստորագրություն: Այդպիսի դեպքերում դատարանը պարտավոր է դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով, որի ժամանակ փաստաբանն իրավունք ունի հրապարակել գործին կցված ցանկացած փաստաթուղթ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը այն հիմքով, որ նա հավաքագրել է ապացույցներ, անձնական գաղտնիք պարունակող դատարանի կողմից նախազգուշացված, հրապարակել է այդ ապացույցները, հանդիսանում է փաստաբանական գործունեության անկախության երաշխիքների  նկատմամբ ոտնձգություն։

Հիշեցնում ենք, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է և պետությունն է պարտավոր ապահովել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքները, որպեսզի փաստաբանները կարողանան անարգել իրականացնել իրենց լիազորությունները:

ՀՀ իրավապահ մարմինների նման վարքագիծը վերստին հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից ապօրինի գործողությունների միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը կոպտորեն խոչընդոտելը, նման գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ապօրինի, առանց որևէ իրավական հիմքի քրեական հետապնդման միջոցով ճնշում գործադրելը դարձել է արատավոր երևույթ:

Նման գործելակերպը  հանդիսանում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարում, այնպես էլ փաստաբանության ինստիտուտի անկախության դեմ ուղղված գործընթաց։

Ելնելով վերը շարադրվածից՝ հորդորում ենք ՀՀ իշխանություններին, մասնավորապես`  ՀՀ գլխավոր դատախազությանը, վերադառնալ օրինականության դաշտ և պահպանել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքը` ապահովելով իրավապաշտպանների համար ներպետական օրենսդրությամբ և միջազգայնորեն հաստատված պարտավորությունների կատարումը և պահանջում ենք անհապաղ դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և արդյունքների մասին հայտնել հանրությանը։

  1. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Միքայել Արամյան, նախագահ

  1. «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ

Հասմիկ Սահակյան, նախագահ

  1. «Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևան կենտրոն» ՀԿ

Սուրեն Իսկանդարյան, նախագահ

  1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

Վարուժան Հոկտանյան, գործադիր տնօրեն

  1. «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

Աշխեն Բաբայան, նախագահ

  1. «Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն» ՀԿ

Արման Սահակյան, նախագահ

  1. «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Սերգեյ Գաբրիելյան, նախագահ

  1. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Արթուր Սաքունց, նախագահ

  1. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հայկուհի Հարությունյան, նախագահ

  1. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Էդգար Խաչատրյան, նախագահ

  1. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Լարիսա Մինասյան, գործադիր տնօրեն

  1. Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն

Լևոն Ներսիսյան, նախագահ

  1. «Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ

Արմեն Եփրեմյան, նախագահ

  1. “Գլոսսա ” իրավապաշտպան ՀԿ

Աշոտ Համբարձումյան, նախագահ

  1. Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ավետիք Իշխանյան, նախագահ

  1. Փաստաբանների միջազգային միության հայաստանյան ներկայացուցչություն

Վարդան Խեչյան, ներկայացուցչության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930