Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն շուտով կպատասխանի՝ թույլ տալ Ուոլտերին Արցախ, թե՝ ոչ

Սեպտեմբեր 30,2015 19:45

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստերի ընթացքում ադրբեջանցիները պարբերաբար շահարկում են այն հարցը, թե իբր ԼՂՀ-ն և Հայաստանը խոչընդոտում են ԵԽԽՎ պատվիրակներ Ռոբերտ Ուոլտերին և Միլիցա Մարկովիչին փաստահավաք առաքելություն իրականացնել:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը երեկ  փոխանցեց, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում, երբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի  նախապատրաստական աշխատանքների ներկայացում, Ուոլտերը  դժգոհություն է հայտնել այն մասին, որ ինքը մինչ օրս չի կարողացել ԼՂՀ այցելություն կատարել:  Մինչդեռ Հերմինե Նաղդալյանի պնդմամբ` զեկուցողը միայն մեկ շաբաթ առաջ է դիմել ԼՂՀ իշխանություններին, այն դեպքում, երբ մեկ տարի ժամանակ ուներ:

Aravot.am-ը ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախի իշխանությունները Ուոլտերի այցի հետ կապված և նրա նամակի պատասխանը արդեն ե՞րբ պարզ կլինի:

Պարոն Բաբայանը պատասխանեց, որ իրենց դիրքորոշումն այս հարցում չի փոխվել ու մանրամասնեց. «Եթե չի փոխում զեկույցի վերնագիրը և չի վերանայում դրա փիլիսոփայությունը, այդ դեպքում ինչի՞ մասին կարելի է խոսել: Մենք բազմիցս ասել ենք, թե ինչպիսի զեկույց ենք ուզում, որ լինի: Մենք չենք ուզում, որ լինի միակողմանի զեկույց, եթե օբյեկտիվություն չկա այդ զեկույցում, սա արդեն լուրջ խնդիր է նույն Եվրոպայի համար, քանի որ սուբյեկտիվ զեկույցները ոչ մի բանի չեն ծառայում»: Պարոն Բաբայանը տեղեկացրեց, որ Ուոլտերի նամակի պատասխանը քննարկման փուլում է, և առաջիկայում այդ մասին ԼՂՀ ԱԳՆ-ն կտեղեկացնի: Դավիթ Բաբայանը տրամաբանական է համարում, որ Ադրբեջանը պետք է այս հարցը շահարկեր, ինչ վերաբերում է զեկույցին, ապա նա նշեց, որ այն «ամենայն հավանականությամբ պատրաստվել է Ադրբեջանում, և այդ զեկույցից խավիարի հոտ է գալիս»:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն էլ Aravot.am-ին փոխանցեց հետևյալը. «Մենք ստացել ենք Ուոլտերի դիմումը, այն ուսումնասիրվում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930