2015 թվականի սեպտեմբերի 26-ին, ՀՀ նախագահի նստավայրում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը: Վրաստանում գործող տարածաշրջանային հանձնաժողովի անունից 6-րդ նիստին ներկա է գտնվել Վիրահայոց Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Պետական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքի ավարտից հետո կայացել է շնորհակալագրերի պարգևատրման արարողություն «Հայ ժողովրդի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակի համար»:
Հայաստանի Հանրապետության նախագահի որոշման համաձայն՝ վրացական տարածաշրջանային հանձնաժողովը ևս պարգևատրվել է շնորհակալագրով «Սփյուռքի համայնքներում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու գործում ներդրած ավանդի համար»: Վրաստանի տարածաշրջանային ենթակառույցի անունից՝ Հայաստանի նախագահից շնորհակալագիրը ստանձնել է Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Կարդացեք նաև
Վրաստանի Հայ Համայնք