Լրահոս
Օրվա լրահոսը

Թոխատյանը՝ կոչում ստանալու եւ թատրոն չսիրող նախագահի մասին. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2015 19:05

ՀՀ Անկախության տոնի առթիվ նախագահի կողմից ՀՀ ժողովրդական արտիստի կոչման է արժանացել նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը: «Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր կազմակերպված հանդիպման ժամանակ նա անդրադարձավ «կոչումների մշակույթին»՝ ասելով, որ այն վաղուց սպառված է:

Դերասանը հիշեցրեց, որ տարիներ առաջ հրաժարվել է վաստակավոր դերասանի կոչումից. «Ուղղակի հետաքրքիր էր ինչո՞ւ ինձ տվեցին այդ կոչումը: Պատասխանեցին, որ թատրոնի միջազգային որն է ու ցուցակով կոչումները կան: Ընդ որում, այդ կոչումն ինձ  տրվում էր որպես Կամերային թատրոնի դերասանի, իսկ այդ թատրոնում ես տեւական ժամանակ էլ չէի աշխատում: Դե, եթե նախարարը չգիտի՝ որտեղ եմ աշխատում, ինձ պետք չէ այդ կոչումը»,-նշեց Թոխատյանը:

Նա կես կատակ-կես լուրջ ասաց, որ այս անգամ բացատրել են՝ ինչու են արժանացնում ժողովրդական արտիստի կոչման. «Ասացի՝ կարծում եմ՝ դերասանի համար ամենամեծ կոչումը հանդիսատեսի ծափահարություններն են. չէ որ մեր նախագահն էլ է իմ հանդիսատեսը: Ամենաշատը թատրոն չէր սիրում Ռոբերտ Քոչարյանը, հրավիրեցի՝ «Մեա կուլպա»-ն նայեց… Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Խաթաբալադա»-ն էր հավանել»,-անկեղծացավ Թոխատյանը:

Ինչ վերաբերում է Արմենչիկին՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն, Հրանտ Թոխատյանն ասաց. «Այսօր պետք է Արմենչիկը ստանա…բա ո՞վ ստանա…»:

Մանրամասները` տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Բա էդ վերջին բառե՞րն ինչու չկան տեսանյութում:
    Թոխատյանը համ ասում ա, թե «կոչումների մշակույթը» վաղուց սպառված է, համ էլ ասում ա, ոչինչ, ժողովրդական արտիստի կոչմանը համամիտ եմ: Ո՞նց ա լինում, որ վաստակավորից հրաժարվում ես, բայց ժողովրդականից` ոչ: Երեւի «պալոժ» չէր, որ վաստակավոր տային, ժողովրդական էր ուզում, դրա համար էլ հրաժարվել է՞ր: Մնացած բաները` բացատրեցին եւ այլն, ստից բաներ են, մանավանդ, որ վաստակավո՛րն էլ, ժողովրդակա՛նն էլ նույն ռեժիմն ա տվել:

    • Լուիզա says:

      Հարգելի ընթերցող, Թոխատյանի ելույթն ամբողջությամբ չի տեսագրվել, այդ պատճառով բոլոր խոսքերը տեսանյութում չկան

  2. Gohar says:

    Հարգելի Տիգրան says, չէ որ մարդը շատ պարզ հայերենով բացատրեց, որ անհիմն կոչումներ չի ընդունում։ Երբ վերջիններս հիմնավորված են լինում, պարզապես չի հրաժարվում։ Թեպետ ակնհայտ է, որ Թոխատյանի նման հանճարեղ մարդուն ոչինչ չեն տալիս այդ կոչումները։ Այսպես թե այնպես նա շատ վաղուց հանդիսատեսի կողմից ճանաչված է որպես թե ժողովրդական, թե վաստակավոր, թե հանրաճանաչ, թե տաղանդավոր, թե հանճարեղ և բազմաթիվ շատ այլ կոչումների արժանի դերասան և մարդ;

  3. Տիգրան says:

    Շատ սրամիտ ես, 2..Gohar says: Հոկտեմբեր 1, 2015 at 18:31

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930