Գյուղապետը լրագրողների աշխատանքը խանգարելու ցանկություն կամ հրահանգ չունի
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանն ասաց, որ սահմանային իրավիճակի հետ կապված Բերքաբեր լրագրողներ, այդ թվում` հեռուստաընկերությունների նկարահանող խմբեր են գալիս: Նա ասաց, որ իր ինքը ամենեւին չի խոչընդոտում լրագրողների աշխատանքը , ոչ էլ իրեն «վերեւից» նման հրահանգ է տրվել: Մադաթյանի խոսքերով` Բերքաբերում լրագրողները կարող են ամեն ինչ տեսնել, սակայն ինքը դեմ է, որպեսզի գյուղի ռմբապաստարանը, դպրոցը, մարտական դիրքերը նկարահանվեն եւ ցուցադրվեն հեռուստատեսությամբ կամ համացանցում: Այդ դեպքում դրանք հեշտությամբ կարող են դառնալ ադրբեջանցիների թիրախը: Գյուղապետը Բերքաբեր այցելող լրագրողներին հորդորում է աշխատել սահմանամերձ գյուղին օգնելու, նրա հոգսերը թեթեւացնելու նպատակադրությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ