Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.40-ին, 1937 թ. ծնված Գարեգին Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Բերդ քաղաքի Մաշտոցի և Վարդանանց փողոցների խաչմերուկում կայանված իր «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 11.30-ին պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1962 թ. ծնված Մովսես Մ.-ն:
«ՎԱԶ-21099»-ը հայտնաբերվել է Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն