«Տարիներ առաջ, երբ Արմեն Ջիգարխանյանը ներկայացվեց ՀՀ պատվավոր քաղաքացի կոչմանն արժանանալու համար, ես չստորագրեցի այդ երաշխավորագրի տակ, որովհետեւ դեմ եմ: Նա կարող է լինել ժողովրդական արտիստ, նրա արձանը կարող են դնել Թատերական ինստիտուտում՝ մեր մյուս դերասանների արձանների կողքին: Բայց ինչո՞ւ նա պետք է լինի իմ քաղաքի պատվավոր քաղաքացի, եւ ինչո՞ւ չպետք է լինի Արթուր Ութմազյանը, Ռուբեն Մաթեւոսյանը»,-այսօր «Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
Նրա խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանը «հայազգի ռուսական» դերասան է. «Ի՞նչ է նա արել հայկական թատերարվեստի համար: Ես պաշտում եմ նրան, բայց չեմ ստորագրել, հենց այդպես էլ ասել եմ նրան: Այստեղ նախանձը չի խոսում, պարզապես սիրում եմ իմ քաղաքը»,-եզրափակեց դերասանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև