Ֆրանսիան կոչ է արել բոլոր մտահոգ կողմերին այլեւս թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական սահմանին զոհեր լինեն: Այս մասին, ըստ «Apa»-ի, ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Լրագրողները Ֆրանսիայի ղեկավարից հետաքրքրվել են, թե ինչպես է իր երկիրը արձագանքում հայ-ադրբեջանական սահմանում վերջին զարգացումներին: Նա պատասխանել է, որ Փարիզը պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի հակամարտությունը լուծելու նպատակ:
Օլանդը նաեւ նշել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի շարունակեն միջնորդական ջանքերը. «Ես վերջերս այցելել եմ Հայաստան եւ Ադրբեջան եւ նույն բանը ասել եմ նաեւ նրանց, որպեսզի մենք կարողանանք գտնել երկարատեւ հակամարտության լուծումը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև