Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կամերային երգչախմբի տնօրեն. «Մեգարոնում» հանդես գալը արդեն չափանիշ է»

Սեպտեմբեր 30,2015 17:06

Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) հոկտեմբերի 3-ին հանդես կգա Հունաստանում՝ Եվրոպայի լավագույն համերգասրահներից մեկում՝ «Մեգարոնում»: Համերգը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում է: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը: Պարոն Արաբյանը հայտնեց, որ ծրագրում, ի թիվս այլ ստեղծագործությունների, նախատեսված է Շնիկե, Շուբերտ, Մլքեյանի ջազային մշակումները, Կոմիտաս եւ Դավիթ Հալաջյան:

«Աթենքի «Մեգարոնը» մեզ համար արդեն բարձր նշաձող է ու մեծ հեղինակություն: Համերգի կայացմանն աջակցել է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը, բայց կազմակերպիչները հենց հունական կողմից են: Ի միջիայլոց, «Մեգարոնը» մինչեւ չի ուսումնասիրում երաժիշտների ուղնուծուծը, չի համաձայնում իր հարկի ներքո հյուրընկալել»,-հայտնեց երգչախմբի տնօրենը: Արեն Արաբյանը հավելեց, որ կազմակերպել են նաեւ երկու համերգ Սալոնիկում՝ հայ համայնքի համար հոկտեմբերի 4-ին, հունական համայնքի համար՝ հոկտեմբերի 5-ին: «Մեզ համար շատ կարեւոր է, որ ավելի լայն լսարանին հաղորդակից դարձնենք մեր երգչախմբի արվեստին»,-ասում է մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Կամերային նվագախմբի armchoir.com կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930