«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր կազմակերպվել էր հանդիպում՝ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:
Դերասանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ որոշեց այցելել Կարս՝ պապական տուն: Թոխատյանը պատմեց, որ այդ տանն այժմ քրդեր են բնակվում, որոնք եկել են իրեն ընդառաջ, սակայն թույլ չեն տվել ներս մտնել. «Ասացին, որ չէին ցանկանա դա: Բակում դիմավորեցին ինձ եւ հյուրերիս, ջերմ ընդունեցին եւ ճանապարհեցին: Շատ էի ուզում մտնել, հետաքրքրիր էր, թեեւ միայն տան պատերն են մնացել: Անբացատրելի զգացմունքներ ապրեցի»,-պատմեց դերասանը:
Նրա խոսքով՝ այցելել էր ոչ թե պատմական վայր, այլ վերադարձել էր տուն. «Հետաքրքիր էր հասկանալ՝ ինչ է նշանակում լինել կարսեցի: Այդ տան մասին շատ պատմություններ են եղել՝ ընտանեկան լեգենդներ, այդ պատճառով ուզում էի տեսնել: Կարսը ինձ համար շատ հոգեհարազատ է, կարծես հարյուր անգամ այնտեղ եղած լինեի»,-եզրափակեց դերասանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱն