Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւ. Միջազգային միջնորդները Ղարաբաղի հակամարտությունը լուրջ չեն ընդունում. Trend

Սեպտեմբեր 30,2015 17:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակությանը։ Այս տեղեկությունը հաղորդել է «Trend»-ը:

Սալբերը ասել է, որ իր այցելությունը լավ հնարավորություն է ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունները քննարկելու համար:

Ալիեւը նշել է, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի Ադրբեջան կատարած վերջին այցից հետո տարածաշրջանում եւ աշխարհում մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ալիեւն ասել է, որ դրա կարգավորումը տարածաշրջանային կայունության գլխավոր գործոններից մեկն է: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի նպատակը բանակցային գործընթացը ձգելը ու ստատուս քվոն պահպանելն է: Ալիեւը երկարաժամկետ ստատուս քվոն անընդունելի է համարել:

Խոսելով շփման գծում տեղ գտած վերջին զարգացումների մասին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է իր երկիրը սադրանքի մեջ ներքաշելու համար: Նա ավելացրել է, որ միջազգային միջնորդները լուրջ չեն ընդունում այս հակամարտությունը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930