Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծերի փաթեթն ընդունվելու պարագայում արտադատական կարգով հնարավոր չի լինի մարդկանց սեփականություն հանդիսացող գույքը բռնագանձման ենթարկել

Սեպտեմբեր 30,2015 16:48

Այսօր շրջանառության մեջ եմ դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով կշտկվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում վերջին մի քանի տարիների ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Խնդիրն այն է, որ ներկա խմբագրությամբ վարչական մարմինների կայացրած ակտերի հիման վրա քաղաքացիները սեփականազրկվում են՝ առանց իրացնելու լսված լինելու իրավունքն ու հնարավորությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության և ՄԻԵԿ մակարդակով: Անհամաձայնության դեպքում քաղաքացին ինքը պետք է դիմի վարչական դատարան՝ բողոքարկելով վարչական մարմնի կայացրած ակտը, այնինչ վարչական դատավարության օրենսգիրքը հայցադիմումի կազմման այնպիսի պայմաններ է առաջադրել, որ իրավաբանական կրթություն չունեցող միջին վիճակագրական քաղաքացու կողմից այն կազմվելու դեպքում հնարավոր է, որ անգամ վարույթ ընդունվելու փուլը չհաղթահարի:

Փաստորեն վարչական մարմնի բեռը դրվում է քաղաքացու վրա, այնինչ քաղաքացին վճարում է հարկ, որպեսզի վարչական մարմիններն իրեն համապատասխան ծառայություններ մատուցեն:

Արդեն մի քանի տարի է, ինչ արդարադատության նախարարությունն իր առջև գերխնդիր է դրել բեռնաթափելու դատարանները, սակայն կիրառված մեթոդը բոլորովին չի արդարացվում այդ նպատակով, քանի որ դատարանների բեռնաթափման հաշվին զանգվածային ոտնահարման են ենթարկվում հատկապես իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիների իրավունքները, և նրանց հաշվին լցվում է պետական բյուջեն, հարկադիր ծառայության արտաբյուջետային հաշիվը, ինչպես նաև սնվում են ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման համար գանձվող տուգանքներից բաժին ստացող մասնավոր և այլ կառույցներ:

Նախագծերի փաթեթով վարչական օրենսդրությունը վերադարձվում է նախկին՝ իրավաչափ խմբագրությանը, որով տուգանքի դիմաց գույքի բռնագրավում և/կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների իրավունքները վերացվում են:

 

Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930