Լրահոս
Օրվա լրահոսը

2015թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի աճը արագացել է. Եվրասիական բանկ

Սեպտեմբեր 30,2015 16:46

2015 թվականի երկրորդ եռամսյակում ԱՊՀ երկրների Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազումը խորացել է եւ հասել 4,4%-ի: Առաջին եռամսյակում այդ ցուցանիշը հավասար է 2,6%-ի: Այդ ցուցանիշի վատացումը առաջին հերթին անդրադարձել է Ռուսաստանի եւ Բելառուսի տնտեսությունների անկման, ինչպես նաեւ Ղազախստանի տնտեսության աճի դանդաղելու վրա: Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հրապարակած հետազոտության մեջ:

Նշված է, որ ընդհանուր բացասական միտումներից շահեկանորեն առանձնանում են  Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզըստանը եւ Տաջիկստանը: Այդպիսով՝ ԱՊՀ երկրների տնտեսական վիճակը երկրորդ եռամսյակում համանման չի եղել:

Մասնավորապես Ղրղզըստանում, Հայաստանում եւ Տաջիկստանում ՀՆԱ-ի աճը արագացել է արդյունաբերության ոլորտում հանքարդյունահանման բնագավառի ակտիվացման եւ գյուղատնտեսության մեջ գրանցված աճի ֆոնին: Որպես արդյունք՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աշխատուժ արտահանող այս երկրների ՀՆԱ-ն աճել է  5,6%-ով երկրորդ եռամսյակում, եւ 4,6%-ով առաջին եռամսյակում:

Նավթ եւ գազ արտահանող երկրների խմբում ցուցանիշները տարբեր են: Օրինակ, Ռուսաստանում եւ Ղազախստանում ցուցանիշները վատացել են, այն դեպքում, երբ Ադրբեջանում ՀՆԱ-ի աճը արագացել է մեղմ ֆիսկալ քաղաքականության եւ գյուղատնտեսության աճի շնորհիվ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930