Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանատներին կոչ արվեց պաշտպանել Նիկոլայ Բաղդասարյանին իրավապահ մարմինների կամայականություններից

Սեպտեմբեր 30,2015 16:20

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ի պաշտպանություն փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի օրեր առաջ հանդես եկած հայաստանյան թվով 16 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ուղարկվել է Հայաստանում հավատարմագրված դեսպանատների (ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի Դաշնության, Նորվեգիայի, Ռումինիայի, Լիտվայի), և 21 միջազգային (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ, Հյուման Ռայտս Վոտչ` Նյու Յորքի, Վաշինգտոնի և Ժնևյան գրասենյակներ, Միջազգային Վերականգնողական Խորհուրդ Խոշտանգումների Զոհերի Համար (IRCT), ՄԱԿ-ի Կամավորական Հիմնադրամ Խոշտանգումների Զոհերի Համար) այլ կազմակերպությունների ` կոչ անելով վերջիններիս գործնական քայլեր ձեռնարկել փաստաբանին պաշտպանելու իրավապահ մարմինների կողմից դրսևորվող կամայականություններից:

Մասնավորապես դիմելով միջազգային և արտասահմանյան կառույցներին նրանց ուշադրությունն ենք հրավիրում իրավապահ մարմինների կողմից իրավապաշտպանների, իրավապաշտպան կազմակերպությունների և փաստաբանների նկատմամբ կամայական հիմքերով և հիմնավորումներով իրականացվող քրեական և վարչական հետապնդումներին:

Միջազգային հանրությունից ի դեմս նշված կառույցների ակնկալում ենք նրանց աջակցությունը ժողովրդավարության և օրենքի գերակայության կայացմանը մեր երկրում:

Հիշեցնենք, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, հանդիսանալով ամբաստանյալ Գագիկ Գեղամյանի պաշտպան, հավաքել է վկա Տաթևիկ Հովսեփյանի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք պարունակել են անձնական գաղտնիք, իսկ այնուհետև այդ տեղեկատվությունը հրապարակել է լրատվական միջոցներում, ինչը նախաքննական մարմինը դիտել է որպես անձնական գաղտնիքի տարածում:

2015 թվականի սեպտեմբերի 19-ին հայաստանյան 16 հասարակական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությունը բաց է միանալու համար` դրանով աջակցելով Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինների ապօրինի գործելաոճի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորմանը: Հայտարարությանը 

 

 

«Ընդդեմ իրավական կամայականության»

հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930