ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը: Նշենք, որ Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիների երդման արարողությունն ավանդաբար տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում:
Շնորհավորելով նորընծա ուսանողներին եւ բարձր գնահատելով նրանց ընտրած՝ ուսուցչի մասնագիտությունը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Որպես ազգի հոգեւոր մշակ՝ այսօրվա առաջին կուրսեցիներն ապագայում պիտի սերունդներ դաստիարակեն՝ ծառայելով ազգին, կրթելով հայրենասեր ու գրագետ քաղաքացիներ: Ավելի բարձր ու վեհ նպատակ դժվար է գտնել: Ուժեղ սերնդի, հզոր հայրենիքի ստեղծումը կախված է ազգը կրթող ուսուցիչներից»:
Գալուստ Սահակյանն ընդգծել է հատկապես միջոցառման անցկացման վայրը՝ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը եւ մաղթել ապագա մանկավարժներին լինել նրա արժանի հետեւորդները:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ