Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. «Լայնածավալ պատերազմ սկսելու հավանականություն չկա, մենք պատերազմի հոտը լավ ենք առնում». A1plus

Սեպտեմբեր 30,2015 14:25
komandos

Սահմանային լարվածությունը ադրբեջանցիների սադրանքն է. կարծում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին։

Պարոն Տեր-Թադևոսյանը 95%-ով անհավանական է համարում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը, իսկ 5%-ն ավանտյուրա է ՝ ադրբեջանական ավանտյուրա։ Նրա համոզմամբ՝ խաղաղ բնակիչների վրա կրակելով կամ պարբերաբար կրակահերթեր արձակելով ադրբեջանական կողմը փորձում է իբրև թե հայերի մոտ վախի մթնոլորտ ստեղծել, իսկ իր հասարակության ուշադրությունը շեղել իրենց ներտնտեսական խնդիրներից։

«Մենք պատերազմի հոտը լավ ենք առնում, իսկ սա ոչ թե պատերազմ է , այլ սադրանքներ, որով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե կարող է Հայաստանը գրավել ու հայերին ոչնչացնել, սակայն բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դա իրականում այդպես չէ։ Եթե նրանք մի փոքր անգամ հնարավորություն ունենային, ապա Ղարաբաղը վաղուց կգրավեին»,-նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930