Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը եւ միջոցները ի զորու են ապահովել ՀԱՊԿ անդամ երկրների ամբողջականությունը եւ պաշտպանել ցանկացած այլ երկրի ագրեսիայից: Այս հայտարարությունն, ըստ «Interfax»-ի, արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սեմերիկովը:
Սեմերիկովն այս հայտարարությունն արել է Հայաստանի «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժության բացման արարողության ընթացքում:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում խաղաղապահ գործունեությանը: «Դա թելադրված է այն իրավիճակով, որն այսօր կա ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, ՀԱՊԿ-ի տարածքում»:
Անդրադառնալով «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժություններին, Սեմերիկովը նշել է, որ դրանք եզրափակում են ՀԱՊԿ-ի ուժերի եւ միջոցների օպերատիվ մարտական պատրաստության ծրագիրը. «Այս զորավարժություններին մենք ներառել ենք բոլոր պետություններից սահմանափակ քանակության խաղաղապահ ուժեր: Մասնակիցների ընդհանուր թիվը 600 է, զորավարժություններին մասնակցում է 50 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի թիվն այսօր կազմում է մոտավորապես 3600 հոգի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ