Սեպտեմբերի 25-26-ին Սարագոսայում և Մադրիդում տեղի ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Իսպանիայում հայտնի և մեծ համբավ վայելող ջութակահար, օրերս լատինական Գրեմմի մրցանակի առաջադրված, Արա Մալիկյանի համատեղ համերգները:
Համերգները տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:
Կատարվեցին դասական, ժամանակակից և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգներին ներկա էին Իսպանիայի քաղաքական, մշակութային և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, Իսպանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ