Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ԱՄՆ-ն է հրահրում, ոչ թե ՌԴ-ն». Վահան Շիրխանյան

Սեպտեմբեր 30,2015 13:20

Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը վստահեցրեց, որ Ռուսաստանին ընդհանրապես ձեռնտու չի Անդրկովկասում պատերազմի վերսկսումը եւ ասել, որ Ադրբեջանը մեր սահմանին լարվածություն է ստեղծում, որովհետեւ ստացել է ՌԴ-ի թույլտվությունը, ճիշտ չէ. «Եթե սկսենք խորանալ, կգանք այն եզրակացության, որ ՌԴ-ին այսօր դա բացարձակապես պետք չի: Այն, որ ՀՀ-ն ի վիճակի է Ադրբեջանին համարժեք պատասխաններ տալ, ՌԴ-ն շատ լավ գիտի: Եթե այդ դեպքում հանկարծ ենթադրենք, որ ռուսներից մեկն ասել է՝ խփեք հայերին, կմնանք չեզոք, նշանակում է, որ նրանք սխալ հաշվարկ են արել՝ իմանալով, որ հայերը կարող են լուրջ հակահարված տալ, եւ դա կարող է ծանր հետեւանքեր ունենալ Ադրբեջանի համար: Ես բացառում եմ, որ ՌԴ-ն տվել է թույլտվություն, կամ լռել է, կամ թույլ է տվել, որ Ադրբեջանը սրի իրավիճակը: Այստեղ կա առաջինը Թուրքիա, երկրորդը՝ ԱՄՆ-ն»:

Ըստ Շիրխանյանի, ԱՄՆ-ն խնդիր ունի ամբողջ աշխարհում լարվածության օջախներ ստեղծել, իսկ այս տարածքում՝ առավել եւս. «Դա ԱՄՆ-ի խնդիրն է, ոչ թե ՌԴ-ի, որովհետեւ խնդիր ունի քայքայել Ռուսաստանը»:

Մեր դիտարկմանը, որ ՌԴ-ն էլ ունի կայսերապաշտական ձգտումներ եւ Ադրբեջանին ուզում է ներքաշել ԵՏՄ-ում, Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Դրանք պաշտպանական են, հարձակողականը հանդես է գալիս Ամերիկան: Հարձակողական դիրքերում Ամերիկան է, Ռուսաստանը պաշտպանվում է ե՛ւ պատժամիջոցներից ե՛ւ ճնշումներից: Ռուսաստանը պաշտպանական դիրք է ընդունել, եւ այդ մասին Պուտինն ասաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Դե որ Պուտինն ասաց, ուրեմն այդպես էլ կա: Լրիվ տրամաբանական է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930