Ռուսաստանի Դաշնային խորհրդի սենատորները միաձայն կողմ են քվեարկել արտասահմանում ռուսական զորքերը օգտագործելու օգտին: Ավելի վաղ համապատասխան թույլտվության խնդրանքով Դաշնային խորհուրդ էր դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս տեղեկությունը հաղորդել է «Ria»-ն:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հստակեցրել է, որ խնդիրը Սիրիան է, որի նախագահը ռազմական օգնության խնդրանքով դիմել է Վլադիմիր Պուտինին: Իվանովն ընդգծել է, որ խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործողությունների մասին է, եւ «ցամաքային զորքերի օգտագործումը բացառված է»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ