Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կրակում են թնդանոթները՝ մուսաները լռում են. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 30,2015 12:25

«ՉԻ» զրուցակիցն է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

– Սահմանային վերջին իրադարձություններին գնահատական տալիս գրեթե բոլոր ռազմական ու քաղաքական գործիչները նշում են, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ չկա, մինչդեռ սահմանի վրա, ցավոք, շարունակում ենք նոր զոհեր ունենալ։

– Բացառվում են լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, իսկ արտաքին ուժերը, որոնք այս պահին այդ հարցում շահագրգռված են, դեռ շատ ավելի կարեւոր խնդիրներ կան համաշխարհային քաղաքական էլիտայի աոջեւ դրված, քան Ղարաբաղյան հիմնախնդիրն է, հաշվի առնելով, որ ներկայացուցիչների՝ հատկապես նավթային գործոնի էժանացման հետ կապված Ադրբեջանում առաջանում է բյուջեն համալրելու բավականին լուրջ խնդիր տնտեսական առումով՝ Ալիեւը իր հասարակության առաջ որոշակի արդարանալու պատճառ է որոնում եւ այդ առումով չի բացառում լայնամասշտաբ պրովոկացիաները։ Այստեղ է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները ոչ միայն պետք է սպասեն, որպեսզի համարժեք պատասխան տան այն սադրանքներին, որ միանշանակ գործադրվում է Ադրբեջանի կողմից։ Ալիեւը, զգալով, որ քաղաքական իրավիճակը բավականին թուլանում է Ադրբեջանում, գնում է այդ քայլերին։ Կարծում եմ, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն պարտավոր են կանխարգելիչ քայլեր իրականացնել։ Նրանք այդ իրավունքը ունեն ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական առումներով։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930