Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում կայացվել է 1 մլն 50.0 հազ.դր.  վարչական տուգանքի որոշում

Սեպտեմբեր 30,2015 12:23

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22–25.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.050.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 799.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մ ա ս ն ա վ ո ր ա պ ե ս `

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  գործերի քննության արդյունքում 8 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 800.0 հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  477.9 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանք և հաշվարկվել է 76.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 157.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման ակտ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և  շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման ակտ` 37.5 հազ.դրամի:

Հողային ռեսուրսների պահպանության ոլորտ

Արագածոտնի  տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ, դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Արագածոտնի  տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է ապօրինի որսի մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և 50.0 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման ակտ:

Շիրակի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում, առգրավվել` 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 2.5 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել գետ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1.0մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930