Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղապահներ՝ առանց հարեւանների եւ համանախագահների. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 30,2015 11:58

«Ժողովուրդ»-ը փորձեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից պարզել.

1. Որքանո՞վ է իրատեսական իրադարձությունների զարգացման այն տարբերակը, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում խաղաղապահներ կտեղակայի եւ կփոխի ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն։

2. Արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարող է միանձնյա նման որոշում կայացնել։

3. Արդյո՞ք վերը նշված ծրագրի մասին պայմանավորվածություն կա ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Ժողովուրդ»-ը երեկ ստացավ իր հարցման պատասխանները, որոնք ստորագրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Ըստ այդմ, վերը բերված երկու հարցերին պարոն Ուորլիքը մասնավորապես պատասխանել է.

«Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ համանախագահ եւ հարեւան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում։

Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, եւ թեման արդեն իսկ քննարկվել է»։

Այսինքն՝ ըստ Ուորլիքի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում խաղաղապահների տեղակայումն անխուսափելի է։ Մյուս կողմից՝ չնայած խաղաղապահ ուժերի կազմի հարցը շարունակում է բանակցությունների առարկա լինել, սակայն ամերիկացի դիվանագետը նշում է, որ դա «որոշելու են կողմերը»։ Բայց առավել ուշագրավ է պատասխանի վերջին պարբերությունը, որով առնվազն արձանագրվում է, թե որ երկրների զինված ուժերը չեն կարող տեղ զբաղեցնել խաղաղապահ ուժերի կազմում։ Ստացվում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշման համաձայն՝ խաղաղապահ ուժերի կազմում չպետք է տեղ զբաղեցնեն հարեւան երկրների, այսինքն՝ Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի, համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Սակայն առավել կարեւոր է Ուորլիքի պատասխանի ամենավերջին նախադասությունը, որը վերաբերում է վերը բերված երկրների խաղաղապահ ուժերում լինելու իրավունք չունենալու հարցում կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշմանը. «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, եւ թեման արդեն իսկ քննարկվել է»:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930