Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոքոբելյանը վճռական որոշում է կայացրել. դեմ են. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 30,2015 11:43

ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե չնայած այն հանգամանքին, որ իրենք հանդիպել են Սերժ Սարգսյանին ու քննարկել նոր Սահմանադրության նախագիծը, այնուամենայնիվ, դեմ են քվեարկելու նախագծին։ Քոքոբելյանը նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 10 առաջարկություններ է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, սակայն դրանցից ընդամենը 3-ն են ընդունվել, ինչի համար էլ իրենք դեմ են քվեարկելու նախագծին։

– Պարոն Քոքոբելյան, Դուք այդպես էլ չհստակեցրիք, թե ինչպե՞ս եք քվեարկելու նոր Սահմանադրության նախագծին։ Նախատեսված է, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում նախագիծն արդեն դրվելու է քվեարկության, արդեն ունե՞ք որոշում, թե ինչպես եք քվեարկելու։

– «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը իր դիրքորոշումը հայտարարությամբ արտահայտել է, բովանդակային առումով նշել ենք նաեւ, թե որ հոդվածների հետ մենք համաձայն չենք, ու նշել եմ, որ մենք այս նախագծին դեմ ենք։ Մենք ներկայացրել ենք նաեւ, թե որ կետերը մեզ համար ընդունելի չեն, մենք մեր առաջարկությունների մեջ ընդգծել ենք այդ կետերը։ Ես միշտ եմ ասել՝ էական չէ խորհրդարանական թե նախագահական մոդել է մեր երկրում, շատ էական է, թե մենք ինչպիսի համակարգ ենք ստեղծում։ Այսօրվա նախագիծը, որը դրված է խորհրդարանում, մենք մինչեւ այս պահը դեմ ենք։ Մենք այդ հարցի հետ կապված երբեք երկակի կարծիք չենք հայտնել, մենք հստակ մեր դիրքորոշումը միշտ նշել ենք՝ հիմնավորելով, թե ինչու ենք դեմ։ Ոչ թե դեմ ենք նրա համար, որ դա մեզ համար ինքնանպատակ է, այլ գտնում ենք, որ այդ հոդվածները մեր պատկերացումներով անթույլատրելի են։

– Բայց Դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ, ու կարելի է ասել՝ դրանով ցույց եք տվել, որ կողմ եք նոր Սահմանադրության նախագծին…

– Իսկ ո՞վ է ասել, որ այդ հանդիպման ժամանակ ես չեմ ասել մեր առաջարկությունների մասին։ Ես կոնկրետ նշել եմ, թե մենք ինչին ենք դեմ ու ինչ ենք առաջարկում, որպեսզի փոփոխության ենթարկվի։ Կային կետեր, որոնք Սերժ Սարգսյանն ընդունում էր։ Մենք մեր առաջարկությունները հրապարակել ենք, ու կարծում եմ՝ բոլորի համար հստակ է, թե ինչն է մեր խնդիրը, ու ինչու ենք մենք դեմ:

– Գուցե մինչեւ նախագծի քվեարկությունը Ձեր դիրքորոշումը փոփոխվի՞։

– Ես նման բան չասացի։ Եթե Սահմանադրության նախագծում չընդգրկվեն այն առաջարկությունները, որոնք ներկայացրել ենք, որոնք ձեւական բնույթ չեն կրում, մենք դեմ ենք քվեարկելու նախագծին։ Դա կուսակցության վարչության որոշումն է, որը ունի հիմնավորված պատճառ:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930