Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավիճակը սահմանին սրվելու է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 30,2015 11:31

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը երեկ դռնփակ քննարկում էր անցկացնում ԱԺ-ում։

Մոտ 1 ժամ տեւած քննարկումից հետո մի քանի հարց ուղղեցինք հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին։

– Պարոն Նահապետյան, ի՞նչ եք քննարկել այսօրվա փակ նիստում։

– Քննարկվել են հայ-ադրբեջանական պետական սահմանի եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման ու իրադրության լարման հետ կապված հարցեր։

– Ինչպե՞ս եք գնահատում սահմանին տիրող լարվածությունը։

– Հակառակորդը դիմում է սադրիչ գործողությունների։ Աննախադեպ էր Դ-30 հաուբից հրանոթի կիրառումը ադրբեջանական կողմից։ 1994թ. հաստատված զինադադարից հետո առաջին անգամ է, որ նման զենք է կիրառվում։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք վկայում են, որ հակառակորդը գնալու է նոր սրացումների։ Դա նշանակում է, որ մենք միշտ պատրաստ պետք է լինենք ու զսպենք հակառակորդի սադրիչ ու լկտի պահվածքը։ Այդ մասին հայտարարվել է ամենաբարձր մակարդակով, ու այսօր զինված ուժերը կատարում են հենց այդ առաջադրանքը, որը տրվել է երկրի ղեկավարի կողմից։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930