Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկավորումը դառնում է ավելի հասանելի

Սեպտեմբեր 30,2015 11:26

ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում փոքր բիզնեսի ֆինանսավորմանը: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոքր բիզնեսի Հաճախորդներին ՀՀ դրամով վարկեր իջեցված տարեկան տոկոսադրույքով ՝ սկսած 13%-ից, և վարկային գծեր՝ սկսած 14%-ից:

Բիզնես վարկի մարման ժամկետները հետևյալն են.

Հիմնական միջոցների համալրում` մինչև 60 ամիս,
Շրջանառու միջոցների համալրում` մինչև 36 ամիս:
Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ տարածքում առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների ոլորտում նվազագույնը 6 ամիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է փոքր բիզնեսի համար նախատեսված պրոդուկտային շարքի ընդլայնման ուղղությամբ, և նոր ծրագրերի պայմանները ձևավորվում են Բանկի Հաճախորդների պահանջները և նրանց գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով:

Վարկերի տրամադրման մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ, զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու 87-87 հեռախոսահամարով կամ այցելել www.vtb.am Բանկի պաշտոնական կայք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930