Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր միջադեպ սահմանին. ուր է հանրային ուշադրությունը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 30,2015 10:21

Պառավաքար գյուղում, որը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկն է, երեկ վիրավորվել է 38-ամյա բնակիչ: Նա վիրավորվել է ադրբեջանցիների արձակած կրակոցից՝ խաղողի այգում աշխատելիս: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Եվ այն, որ չի եղել մարդկային կորուստ, ըստ էության, թուլացնում է հասարակության ուշադրությունը տեղի ունեցածի հանդեպ: Այսինքն՝ մենք, այսինքն՝ այսպես ասած երևանյան հասարակությունը կամ սահմանից հեռու հասարակությունը սահմանամերձ բնակավայրերի հանդեպ ուշադրությունը կամա, թե ակամա պայմանավորում ենք մարդկային կորուստով: Եթե կա մարդկային կորուստ, ապա մեր բոլորի ուշադրությունն ու էմոցիաները այնտեղ են՝ սահմանին: Երբ այդ կորուստը չկա, բարեբախտաբար, մեր ուշադրությունն էլ թույլ է, գրեթե բացակա:

Ինչ խոսք, եթե փոքր-ինչ կոպիտ արտահայտվենք, ապա թող սահմանին կորուստներ չլինեն, և թող մեր ուշադրությունն էլ բացակայի այնտեղից: Սակայն հասկանալի է, որ սա չափազանց պարզունակ ու մակերեսային մոտեցում է: Իսկ խնդիրը միայն մարդկային կորուստները չեն: Խնդիրն այն կենսապայմաններն են, որ ունեն սահմանին ապրող մարդիկ, և նրանք պետք է երևանյան հասարակության ուշադրության կենտրոնում լինեն ոչ թե միայն ողբերգական զարգացումների արդյունքում, այլ իրենց կենսապայմաններով, անգամ եթե ոչ մի կրակոց էլ չկա և ոչ մի վիրավոր էլ չկա: Չէ՞ որ կա վտանգը՝ վտանգը կախված այդ սահմանամերձ գյուղերի գլխին, և կա այդ գյուղերը պահելու խնդիրը, մարդկանց այդ գյուղերում պահելու խնդիրը, և պահելու կենսապայմաններով, ոչ թե հայրենասիրական կենացներով և բարոյահոգեբանական «խաբսերով»:

Եվ այստեղ մենք գալիս ենք կոնկրետ իրավիճակին՝ մարդը կյանքը վտանգելով աշխատել է խաղողի այգում և ողջ է մնացել երջանիկ պատահականությամբ: Իսկ ի՞նչ անի նա, որտե՞ղ աշխատի, ինչպե՞ս իրացնի իրեն որպես մարդ: Մի կողմ թողնենք դեռ ընտանիք պահելու խնդիրները: Ի վերջո, մարդը կենդանի է, երբ կարողանում է իրացնել իրեն, նա կյանքի մոտիվացիա ունի, երբ կարողանում է իրացնել իր ստեղծագործական կարողությունները որևէ ոլորտում՝ լինի արվեստ, գիտություն, բանվորություն, թե սպորտ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930