Օբաման եւ Պուտինը «երկխոսեցին» Նյու Յորքում: Օբաման ասաց, որ Սիրիայի նախագահ Ասադը բռնապետ է, իսկ Ռուսաստանը զավթել է Ղրիմը, եւ նրան հասնում են պատժամիջոցներ, Պուտինն էլ ասաց, որ Միացյալ Նահանգները խառնել է ամբողջ Միջին Արեւելքը, փաստորեն զինել են «Իսլամական պետությանը» եւ զինված հեղաշրջում են կազմակերպել Ուկրաինայում: Ինչպես ասում են՝ իրար արժանի են, եւ նման դեպքերում երկու կողմերի մեղադրանքներում կան ճշմարտության տարրեր:
Ինձ համար, ճիշտն ասած, փոքր-ինչ զարմանալի է այդ «մենամարտին» զուգահեռ ընթացող հայաստանյան բանավեճը, որի մասնակիցները «թռնում են իրար դեմքի»՝ պաշտպանելով իրենց կուռքերին: Իհարկե՝ շատ նորմալ է, որ քննարկվում են համաշխարհային լիդերների ելույթները: Բայց ամբողջ ցավն այն է, որ դրանք քննարկվում են ոչ թե մեր՝ Հայաստանի շահերից, այլ այն տեսանկյունից, թե ո՞ր գերտերությունն է ավելի լավը, ճիշտը, արդարը:
Վստահ եմ, որ այդ հարցադրումն ընդհանրապես սխալ է, իսկ գերտերությունների պարագայում՝ կրկնակի սխալ: Այստեղ, ի հեճուկս բոլոր գեղեցիկ խոսքերի, գործում է միայն մի իրավունք՝ ուժեղի իրավունքը: 21-րդ դարում այդ «ուժը» չափվում է նախեւառաջ տնտեսական հնարավորություններով: ԱՄՆ-ը տնտեսական ներուժով այս պահին մի քանի անգամ գերազանցում է Ռուսաստանին, եւ ամերիկացիները կարող են անել իրենց ուզածը Երկրագնդի շատ ավելի մեծ տարածքներում, քան Ռուսաստանը: Վերջինիս «ցանել-վարելու» համար մնացել են մի քանի երկրներ, այդ թվում նաեւ՝ մերը: Նույն՝ տնտեական տարբերությունների պատճառով Միացյալ Նահանգները ոչ մի մոտիվացիա չունի գնալու «նոր Յալթայի», ինչպես որ դա կցանկանար Ռուսաստանը:
Հետեւաբար, վեճն այն մասին, թե ով է ավելի «քաղցրն ու բարին», սխոլաստիկ է: Բայց խնդիրն այն է, որ երկու կողմն էլ բավականաչափ միջոցներ ունի՝ հաստիքային մեկնաբանողներ եւ «ստատուսագիրներ» վարձելու համար: Ասում են, որ ռուսաստանյան ճամբարի կենտրոններից մեկը տեղակայված է Մոսկվայից ոչ հեռու գտնվող Օլգինո գյուղում: Այնտեղի աշխատողները մեկումեջ նաեւ հայերեն մեկնաբանություններ են գրում, որ բոլոր «լիբերաստներին» պետք է գնդակահարել: Թե որտեղ են գտնվում ամերիկյան «օլգինցիները»՝ դժվար է ասել: Բայց ենթադրում եմ, որ հենց նրանց հայկական «մասնաճյուղն» է որոշակի ձեւով աղավաղում Ռուսաստանի նախագահի ազգանունը:
Կարդացեք նաև
Բարաք Օբաման ՄԱԿ-ի իր ելույթում նշում է, որ իր պետության կողմից ֆինանսավորվող հ/կ-ները հիմնականում պայքարում են իրենց երկրներում կոռուպցիայի դեմ: ԱՄՆ նախագահն ակնհայտորեն համեստություն է դրսեւորել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
$10 😀
Հայկ Բաբուխանյանի ուղին եք կրկնում… (ի դեպ. Ւնչ եղավ Հրանտ Խաչատրյանի հետ? իր «ուժն է ծնում իրավունք» լոզունգով, նա պետք է, որ երջանիկ ժպտար՝ իրեն ուտելու պրոցեսում… իր «դուշմաննեչը»՝ իրեն կուլ տվեցին՝ հենց համաձայն իր համուզմւնքնրի..)))..)
եթե շարունակեք հոդվածներ գրել նույն ոգով՝ չի բացառվում, որ հաջորդ ազգային ժողովի պատգամավոր դառնաք՝ ՀՀԿ ցուցակով..)))..
Ինչևիցե. Նույնիսկ եթե ընդունենք, որ դա հեց այդպես է՝ այինքն «ուժն է ծնում իրավունք» և «այսօր ուժը՝ տնտեսական ուժն է»… այդ դեպքում՝ պատասխանեք մի հարցի. էդ ինչպես եղավ, որ հսկայական տարածությանբ և բնական ռեսուրսներով Ռուսաստանը՝ տնտեսապես ուժեղ չէ? Միգուցե նրա համար, որ կոռուպցիայի մեջ թաղված է, մարդուն՝ որպես մարդ չի գնահատում և իր տարածքում գործում է «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը?..)))..
Ւսկ որ կոչեր և գործողություններ կան՝ «լիբեռաստներին» կամ իրենց հասարակության տարբեր շերտերին գնդակահերու, ճնշելու ,ստորացնելու ևն… դա ինձ միայն ուրախացնում է։ Ավելին ես ցանկանում եմ, որ նրանք ԻՍԿԱՊԵՍ սկսեն գնդակահարել, շատ կարագացնեն իրենց կոլապսը…
Սիրելի Պուտինիստներ, արդեն ժամանակն է խոսքից գործի անցնել… Գնդակահարեք բոլոր լիբեռաստներին, 5-րդ և 6-րդ շարասյան բոլոր մարդկանց, համասեռամոլներին, այլ կարծիք ունեցողներին… Վաղուց ժամանակն է..)))).. Դուք դրան արժանի եք…))))..
Հայ «հայրենասերներին» խորհուրդ եմ տալիս՝ գնդակահարել բոլոր Սաքունցներին, փակել բոլոր ՀԿ-ները և կուռ շարքերով՝ համախմբվել ՀՀԿ-ի շուրջը..))).. կունենաք միանգամից և ազգային միասնություն և ուժեղ հայրենիք… Դուք էլ՝ դրան եք արժանի..)))..
Հայաստանի Հանրապետության եվրոպական Սահմանադրությունն ու օրենսդրությունը թույլ չի տալիս գնդակահարել բոլոր լիբեռաստներին, 5-րդ և 6-րդ շարասյան բոլոր մարդկանց, համասեռամոլներին, այլ կարծիք ունեցողներին…
Ւնչ սահմանադրություն, եթե՝ «ուժն Է ծնում իրավումք»?
Քո էդ «ուժն էծնում իրավունքով»՝ դու միանգամից հայտնվում ես ջունգլիում, որտեղ օրենքներ չկան… քեզ ոտում է կոկորդիլոսը, որը 2 գրամ ուղեղ ունի, բայց քեզանից 25 անգամ՝ ուժեղ է, էլ ինչ սահմանադրություն?..))))..
Ավելի լավ է քննարկեք, թե ինչու ՀՀ նախագահի ելույթի ժամանակ հայերից բացի մարդ չկար`մի քանի “չխմազ” դեմք: Իհարկե “ալամ աշխարհ”, Պուտին, Օբամա բառերը կրկնելուց հետո կարելի է “խորը անալիզի” խաբկանք ստեծել: Բայց միգուցե հերի՞ք է: Սեռժիկ, լսող չկար, սա է մեր արժեքը…
Հա..))).. Գրեցի, գրեցի, բայց չգրեցի՝ թե ինչն է առաջացնում իրավունք… Իրավունք առաջացնում է քո կողմից կատարված՝ պայմանագրային պարտավորությունը։ (Աետված ուժ տա, որ կարողանաս հարգել առանց պարտադրանքի ստորագրած պայմանագրերդ ..)))..)։
Ողբամ զքեզ, Ա Աբրամյան, եթե ապրում ես մի երկրում, որտեղ մտածում են, որ ուժն է ծնում իրավունք… եթե ուժն է ծնում իրավունք՝ պայմանագրերը, բնականաբար, իմաստ չունեն… խղճա ինքդ քեզ և շտապ փախիր այն երկրից, որտեղ ուժն է ծնում իրավունք…