Հայաստանում երթուղային տաքսիները հայտնի են խայտառակ սպասարկումով:
Անթրաշ ու անլվա վարորդներ, ղեկի բարձունքից պարտադրվող կլկլան «երգեր» ու ամեն չնչին առիթով ուղեւորներին շպրտվող վիրավորանքներ:
Բայց եզակի բացառություններ, ըստ երեւույթին, լինում են: N երթուղու միկրոավտոբուսի տարեց վարորդը ուղեւորներին փոխադրում էր յուրօրինակ «հյուրասիրությունով»: Կոնֆետեղենից ամեն ոք, հաստատ, կարող էր օգտվել, իսկ խմիչքներից՝ հետաքրքրվել չհասցրինք: Բայց, այնուամենայնիվ, տպավորությունը վատ չէր:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
29.09..2015