Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարմենի» բեմադրական աշխատանքների ոդիսականը

Սեպտեմբեր 30,2015 13:00

2001-ից սկսած բեմադրական աշխատանքների ոդիսականը (Արմեն Մելիքսեթյան) վերջապես իր հանգրվանին հասավ՝ ծնունդ տալով բավականաչափ թարմ ու համարձակ մի ներկայացման: Դեկոր-զգեստային նախորդ ծանրությանը փոխարինելու եկավ նոր ձեւավորման խաղարկային թեթեւությունը (Դավիթ Մինասյան), որն էլ իր հերթին արագացրեց բեմադրության իրականացումը: Ներկայացման ընթացքում տեսանելի է փորձություններով անցած փորձերի բարդ ընթացքը, տեսանելի է նաեւ ողջ կոլեկտիվի ուժերի ճիգով համախմբումը՝ գործը ավարտին հասցնելու համար:

Karmen_4

Այնուամենայնիվ, խոշորամասշտաբ ներկայացման «խոշոր բաղադրիչները»՝ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը հագեցած դինամիկայով առաջին պահից մինչեւ վերջ իրենց ուսերին տարան բարդագույն ներկայացման ողջ ծանրությունը՝ չորս գործողությամբ ներկայացումը «տեղավորելով» երկու գործողությունների մեջ՝ ընդ որում՝ առանց կրճատելու երաժշտական-դրամատուրգիական նյութը: «Տեսանելի» է նաեւ երաժշտական ղեկավարի (Կարեն Դուրգարյան) կամային կենտրոնացումը ստեղծագործական բոլոր օղակների վրա, որը տվել է էներգետիկ լեցուն հոսքով հագեցած երաժշտական կատարողական արդյունք՝ բոլոր օղակներում:

Karmen_3
«Տեսանելի» է եւ թատրոնի նոր ղեկավարության ամենանպաստ դերը ներկայացման կայացման գործում: Ներկայացումը ներկայացնելի վիճակի հասավ առաջնելույթ ունենալու մի քանի փորձերից հետո՝ ջանք չխնայելով, որպեսզի ի վերջո ստեղծվի ներկայանալի արժեք:

Karmen_1
Խոշոր բեմի բավականին խելամիտ ստեղծված հնարավորությունները, սակայն, «չխանգարեցին», որ մարդաշատ մեծ ներկայացման հիմնական ընթացքը կենտրոնանար առաջնաբեմում եւ այնպիսի տպավորություն ստեղծվեր, որ բեմում «տեղ չկա»: Սա այն դեպքում, երբ «Կարմենն» այն օպերաների թվին է պատկանում, որը շատ անգամ բեմադրվում է որպես հրապարակային խոշորամասշտաբ ներկայացում՝ որպես բեմական տարածք օգտագործելով խոշոր ամֆիթատրոնները, հրապարակներն ու տաճարական միջավայրերը, երբեմն այն հասցնելով քաղաքային փոքր թաղամասի չափերի:
Հրապարակային-զանգվածային պատկերներով աչքի ընկնող օպերան մոնումենտալ ներկայացում ստեղծելու լայն հնարավորություն է ստեղծում, սակայն երեւանյան ներկայիս բեմադրությունը, թերեւս, կարող է համարվել «Կարմենի» «կամերային» բեմադրության հաջողված օրինակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 100-ից ավելի բեմական մասնակից ունեցող ողջ ներկայացումը «տեղավորվում» է առաջին-երկրորդ պլաններում, իսկ մեծամասամբ՝ առաջնաբեմում, իսկ պարային դրվագներն էլ «տեղավորվում» են մեկ սեղանի վրա, թեպետեւ բավականին ինքնատիպ կատարմամբ:

Այս նկատառումներով հանդերձ, պետք է շնորհավորել Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին եւ հայ հանդիսականին, որ այսօր խաղացանկում ունենք Բիզեի «Կարմեն» օպերան՝ բարձրակարգ բեմական ձեւավորումով, զգեստներով եւ, որ ամենից կարեւորն է՝ նվագախմբային, երգչախմբային եւ մեներգիչ-դերակատարների տպավորիչ կատարումներով, որոնցից ամեն մեկն իր հերթին մրցունակ աստիճան է ապահովում մասնագիտական դաշտում:

Իհարկե, դահլիճում տեղ գրավող 1077 հանդիսականները երբեք էլ միանշանակ չեն ընդունի ներկայացման որակները, քանի որ ամեն մարդ ունի «Կարմեն» ներկայացման եւ Կարմեն կերպար-դերակատարի իր պատկերացումները, այնուամենայնիվ, այս ներկայացումը չի պատկանում այն ներկայացումների թվին, որտեղ «բացարձակ լավ» եւ «բացարձակ վատ» որակումներ կարող են լինել, այլ այն «միջինից» բարձր աստիճանն է, որ կունենան բազմաթիվ «հավանողներ» եւ ոչ պակաս «չհավանողներ»: Այդ առումով ներկայիս «Կարմենը» հեռու է «բացառիկ ստեղծագործական աշխատանք» համարելու աստիճանից: Շնորհավորում ենք թատրոնի ղեկավարությանը, դերակատարներին, երգչախմբի, նվագախմբի, պարախմբի եւ միմանս-ստաժորական խմբի բոլոր արտիստներին, մասնակից մանկական երաժշտական խմբերին: Շնորհավորում ենք նաեւ հայ հանդիսականին:

ԼԵՎՈՆ ԻՎԱՆՅԱՆ
ռեժիսոր

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930