Օրերս ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Անկախության քառորդ դարը» խորագրով միջոցառում, որի շրջանակներում ներկայացվեցին գեղանկարիչ, նկարիչների միության անդամ Մեխակ Էլբակյանի գեղանկարչական աշխատանքները: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Արցախյան պատերազմի վետերան, Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, ով թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանին պարգեւատրեց Հայրենիքի պաշտպանության համար շքանշանով:
Ելույթներով հանդես եկան Երկրապահ կամավորական միության նախագահի խորհրդական, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը եւ կին ազատամարտիկ Ջեմմա Դավթյանը: Մեխակ Էլբակյանի աշխատանքների վերաբերյալ ելույթով հանդես եկան Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը եւ նկարիչ Անատոլի Գրիգորյանը: Մեխակ Էլբակյանի ստեղծագործությունների առանցքում մարդն է, բարոյականությունն ու արժեքները:
ՀԱԿՈԲ ՉՈՔԵՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09..2015