«Առավոտի» 15.09.2015թ. համարում տպագրվել է «Արժեքավոր լուսանկար կարելի ստանալ միայն թաքնված տեսախցիկով» հոդվածը, որտեղ տեղ է գտել անճշտություն: Խոսքս վերաբերում է այն հատվածին, որը սկսվում է՝ «1976-ին Վահագն Դավթյանն ինձ ծանոթացրեց առաջին անգամ Հայաստան այցելած Սարոյանի հետ: Ճիշտ է, իմ կողմից արված նրա առաջին լուսանկարները վարպետին այնքան էլ չգոհացրին, բայց ես «պայքարեցի» մինչեւ վերջ… Երբ 2008թ. Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ տպագրվում էր գիրք-ալբոմ, դիմեցին ինձ եւ ես հատկացրի վարպետի 100 լուսանկարները…Իմիջիայլոց, 1976-ին դարձյալ Հայաստանում եմ ծանոթացել «Ստամբուլի աչք» Արա Գյուլերի հետ»:
Արվեստագետը մեծ տեղ է տալիս իր գիրք-ալբոմներին: Հիշեց, որ պայծառահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի առաջարկով «Էջմիածնի գանձերը» հայտնի ալբոմի վրա, որտեղ զետեղված են իր 900 լուսապատկերները, աշխատել է 1981-84թթ.: Հիշատակեց «Հայկական գորգեր», «Գանձարան» ալբոմները եւ այլն»: Հայտնում եմ Ձեզ, որ այդ հատվածի հեղինակը ՀՀ ճանաչված լուսանկարիչ Պողոս Պողոսյանն է… Հիշեցնեմ նաեւ, որ 1960-65թթ. թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ գոյություն չի ունեցել, այն կոչվել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09..2015