Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանը չի ցանկանում մեկնաբանել իր պաշտպանյալի՝ ցուցմունքը փոխելու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանը փոխել է ցուցմունքը՝ հայտնելով, որ իրեն մարզպետի որդին չի հարվածել:
Լեւոն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց չի ցանկանում անդրադառնալ ցուցմունքի վերաբերյալ ցանկացած հարցի, քանի որ դա նախաքննության գաղտնիք է: Մեր հարցին, այսինքն` ցուցմունքը փոխե՞լ է, փաստաբանը չհերքեց:
Թե ինչու է Զաքարյանը փոխել ցուցմունքը հայտնի չէ, բայց արդեն շրջանառվում են լուրեր, որ մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին առաջիկայում ազատ կարձակեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ