Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման է ենթարկվել «Չեք անցկացնի» շարժման մասնակիցը

Սեպտեմբեր 29,2015 20:05

Մաշտոցի պուրակից ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին է քիչ առաջ բերման ենթարկվել «Չեք անցկացնի» շարժման մասնակից Վարդան Հարությունյանը:

Վարդան Հարությունյանը Մաշտոցի պուրակի տարածքում փորձել է իրացնել իր հայացքներն ազատորեն տարածելու սահմանադրական իրավունքը՝ «Ոչ» գրությամբ գրաֆիտի պատկերելով հանրային սեփականություն հանդիսացող վայրում, ինչը խոչընդոտվել է իրավապահների կողմից:

Նշենք, որ Չեք անցկացնի շարժման ևս չորս անդամ՝ Հրայր Մանուկյանը, Արթուր Մինասյանը, Կարպիս Փաշոկյանն ու Հայկ Ավետիքյանը գիշերը նույնպես բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ «Ո՛չ» գրությամբ գրաֆիտի պատկերելու հիմքով: Չորս քաղաքացիները մի քանի ժամ անց ազատ էին արձակվել, այնուամենայնիվ բերման ենթարկելու պահին և ոստիկանության Կենտրոնականի բաժնում խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մի շարք դրույթներ:

Զանգվածային լրատվության միջոցներին, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին առաջարկում ենք ուշադրությունը սևեռել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների վրա:

Հիշեցնենք նաև, որ «Չեք անցկացնի»-ն հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք, որի ժամանակ ելույթ են ունենալու նաև սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական միավորների ներկայացուցիչները:

Լուսանկարում՝ Վարդան Հարությունյանը

«Չեք անցկացնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «սահմանադրական իրավունք»,
    «օրենսդրության մի շարք դրույթներ»,
    «իրավաչափ գործողություններ»…

    այս բոլոր սիրուն յղացքները վերաբերում են նորմալ երկիրների

    իսկ Հայաստանը տակաւին շատ հեռու է նորմալ երկիր լինելէ

    հետեւաբար, այդ «Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ»ը թող բարեհաճին իրենց կարծիքները զետեղել… հոն ուր արեւը երբեք չի փայլիր

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930