Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

Սեպտեմբեր 29,2015 20:00

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի հանդիպումը ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի, ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի, ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրի ղեկավար Տիգրան Կարապետյանի և ծրագրի համակարգող Կամիլ  Գենգլոֆֆի  հետ:

Հանդիպմանը քննարկվել են դատախազների ուսուցման նոր հնարավորությունների ներդրմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի HELP (Human Rights Education for Legal Professionals) էլեկտրոնային համակարգի միջոցով՝ էլեկտրոնային կամ հեռավար սկզբունքով կազմակերպվող դասընթացների կազմակերպման հնարավորությունները: ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովն առաջարկել է Եվրոպական մի քանի պետությունների  մասնակցությամբ համատեղ դասընթացներ կազմակերպել, ինչը  հնարավորություն կտա ներդնել եվրոպական չափանիշներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պետության օրենսդրության և քրեադատավարական համակարգերի առանձնահատկություններն ու ընդհանրությունները:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այդ ձևաչափով համագործակցության հնարավորությունը` կարևորելով մարդու իրավունքների և դրա հետ կապված դատախազական գործունեությանն առնչվող գործնական և արդյունավետ  ծրագրերի իրականացումը:

Նշենք, որ Մ. Լոբովի ընդհանուր ղեկավարությամբ է իրականացվելու խոշտանգումների և այլ դեպքերի կանխարգելմանը նպաստելուն ուղղված նոր ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության ակադեմիան: ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի վեբկայքի  շնորհանդեսի ծրագիրը նույնպես իրականացվում է Մ. Լոբովի ընդհանուր ղեկավարության գործող ծրագրի շրջանակներում:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930