Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում պատերազմի մեջ ենք, իրականում տղաները զոհվում են դիրքերում». Վովա Վարդանով

Սեպտեմբեր 29,2015 19:55

Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովի համոզմամբ, ադրբեջանցիների գործողություններին ի պատասխան հատուկ քայլեր են հարկավոր. «Երբ խաղաղ բնակչության վրա են կրակում, ուրեմն արտառոց քայլեր են պետք օգտագործել: Ինչ-որ համակարգ պետք է մշակվի, որը պետք է մշտապես գործի: Ոչ թե, եթե թուրքը կրակի, հետո էլ մենք մեր կողմից ադեկվատ պատասխան տանք: Չի կարելի լինել ադեկվատ, դա ամենահիմար մոտեցումն ու բառն է, որը կարելի է օգտագործել: Ո՞նց կարելի է արջի կամ գայլի հետ ադեկվատ լինել… ադեկվատությունը ո՞րն է, եթե դիմացդ թուրքն է  ու լավ զինված»:

Անդրադառնալով սահմանային վերջին դեպքերին՝, ասաց՝ իրավիճակը շատ չի փոխվել, պատերազմի  մեջ ենք եղել անընդմեջ. «1990-ականներին նման դեպքեր էլի արձանագրվում էին, պարզապես սովորել էինք, սուտ թեզ էինք հորինել՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, իրականում պատերազմի մեջ ենք, իրականում տղաները զոհվում են դիրքերում: Ոչ մի բան յուրահատուկ չի փոխվել»:

Իսկ հայկական կողմի պատժիչ գործողություններն էլ հրամանատարը հաղթանակ չի համարում. « 9 միլիոնանոց թուրքերի 10 զինվոր սպանելուց ուրախանում ենք, հասարակ հաշվարկ արեք, մեր 3 միլիոն բնակչի համեմատությամբ ի՞նչ տոկոս են կազմում մեր զոհերը և ի՞նչ տոկոս են կազմում իրենց զոհերը, նույնիսկ, եթե իրենք միշտ ավելի շատ զոհեր են տալիս, դա ի վնաս մեզ է աշխատում»:

Վովա Վարդանովը ադրբեջանցիների դեմ հատուկ գործողությունների ծրագիր է առաջարկում՝ ֆինանսավորել նախ հետախուզությունը. «Պետք է ստեղծվի հատուկ կենտրոն, որ երբ ինչ-որ համակարգ դիրքեր մոտենա, արդեն իմանանք ու ոչնչացնենք: Այդ ամեն ինչը հնարավոր է՝ լավ տեղեկացված լինելու, ստորաբաժանումների համագործակցության դեպքում»:

Նա պնդում է, որ Ադրբեջանը չի գնա լայնամասշտաբ գործողությունների, թեեւ պատերազմին պատրաստ է. «Նույնիսկ այդ զենքերի պարագայում, որոնք մեր չակերտավոր դաշնակից երկիրը Ադրբեջանին վաճառել է, մեր պաշտպանական գոտիները հաղթահարելու համար քիչ են: Իրենք շատ անգրագետ են, որ տեխնիկա օգտագործեն: Ճիշտ է` յուրացրել են, բայց դա բավարար չէ, որ մեզ հաղթեն: Իսկ համոզված չլինելով, որ կհաղթեն, երբեք պատերազմ չեն սկսի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930