Լրահոս
Օրվա լրահոսը

Մսամթերք արտահանող տնտեսավարողների հետ քննարկվեցին արտահանմանն առնչվող հարցեր

Սեպտեմբեր 29,2015 19:12

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում (այսուհետ՝ ԵԱՏՄ ռեեստրում) գրանցված մսամթերք արտադրող տնտեսավարողների հետ՝ քննարկելու ընկերությունների արտադրած մսամթերքը ՌԴ շուկա արտահանելու նոր հնարավորությունը և գործընթացը ճիշտ կազմակերպելու և արտահանումն անխափան իրականացնելու համար պարզաբանումներ տալու նպատակով:

ՍԱՊԾ ղեկավարը տնտեսավարողներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ ընդգծելով, որ մսամթերքի արտահանման սահուն ընթացքն ապահովելու համար մինչև սահմանին հասնելն է պետք համագործակցել Ծառայության մասնագետների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալ փաստաթղթերի ձևակերպման, սերտիֆիկացման գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ: Այս նպատակով Ծառայությունում կգործի մասնագիտական խումբ՝ տնտեսավարողներին օգնելու և հարցերին արագ արձագանքելու համար:

Քննարկման ընթացքում կարևորվեց արտադրանքի անվտանգության ու որակի հարցը՝ որպես կարևոր նախապայման, ինչպես նաև առաջարկվեց ակտիվացնել աշխատանքները Հայաստանի մսամթերք արտադրողների միության շրջանակներում և, միավորելով ջանքերը, լավագույնս ներկայացնել հայկական ապրանքանիշը ռուսական շուկայում:

Տնտեսավարողները ողջունեցին արտահանվող մսամթերքի ցանկը ընդլայնելու ուղղությամբ վերջին տարում Ծառայության գործադրած ջանքերը, որի արդյունքում հնարավոր է դարձել ավելի շատ արտադրատեսակներ իրացնել ռուսական շուկայում: Հանդիպման ընթացքում Ծառայության ներկայացուցիչները պատասխանեցին տնտեսավարողներին հուզող բոլոր հարցերին, հստակեցրին արտահանման ենթակա ապրանքատեսակների ցանկը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930