Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է վերահսկողությունից դուրս գալ. Ria

Սեպտեմբեր 29,2015 19:00

«Վերջին մի քանի տարիներին օգոստոս-սեպտեմբեր ամիսները այն ժամանակաշրջանն են, երբ հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվում եւ երկու կողմերից էլ հրադադարի ռեժիմը խախտվում է: Այս սրացման հստակ պատճառը որոշելը բարդ է. այս հակամարտությունը սառած չէ, այն ուղղակի խլացված է»,- այս կարծիքը, ըստ «Ria»-ի, հայտնել է Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը:

Ըստ նրա՝ այդ պատճառով, չնայած նրան, որ ռազմական գործողությունները լայնամասշտաբ չեն վերսկսվել, սակայն զանգվածային խախտումներ ամեն դեպքում լինում են: Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունների վերսկսման մեջ կարող են միայն հակամարտության կողմերը:

«Արտաքին ուժերը հստակ ցույց են տալիս, որ հետաքրքրված չեն հակամարտության լարման մեջ: Առաջին հերթին հետաքրքրված է Ադրբեջանը, քանի որ նրան անհրաժեշտ է փոխել ստատուս-քվոն, նրան ձեռնտու չէ ներկայիս իրավիճակը: Հայաստանը չի կարող անուշադրության մատնել այն կրակոցները, որոնք տեղի են ունենում եւ ստիպված է պատասխանել: Եվ դա շղթայական արձագանք է տալիս»,- կարծում է փորձագետը:

Նրա խոսքերով՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը պահպանվում է. «Եթե լարվածությունը դուրս է գալիս վերահսկողությունից, արտաքին խաղացողներն են խառնվում. Ռուսաստանը կամ Մինսկի խմբի անդամներ կարող են ճնշում գործադրել երկու կողմերի վրա, որպեսզի լարվածությունը նվազի: Երկու կողմերն էլ զինված են, պատրաստվում են պատերազմի, այդ պատճառով իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930