Սեպտեմբերի 29-ին, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նորաբաց շենքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, <Հայփոստ> ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Նամականիշի վրա պատկերված է Օլիմպիական կոմիտեի նոր շենքը, ինչպես նաև ՀԱՕԿ 25-ամյակին նվիրված լոգոտիպը:
Հավատարիմ մնալով ավանդույթին, Հայփոստ ՓԲԸ-ն, Տրանսպորտի և կապի նախարարության և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, շարունակում է մեծ ուշադրություն դարձնել սպորտային թեմաներին, կարևորելով հայկական սպորտային մշակույթը և պատմությունը:
Տեխնիկական տվյալներն են.
Անվանումը. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը
Թողարկման օրը` 29 սեպտեմբերի 2015թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 60 000
«Հայփոստ» ՓԲԸ
Հայփոստ թրասթ մենեջմենթ ԲՎ