Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Կաթրջյանի ներկայացրած բողոքը մերժվեց

Սեպտեմբեր 29,2015 17:40

2015 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Բեկթաշյանի, շարունակվեց Հովհաննես Կաթրջյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, հետախուզումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ բողոքի քննությունը հետաձգվել էր Դատարանի՝ քրեական նյութերին ծանոթանալու պատճառով: Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Հ. Կաթրջյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարյանը չէր ներկայացել բողոքի քննությանը:

Բողոքաբեր Հ. Կաթրջյանը և Տ. Սիրադեղյանը պնդեցին իրենց կողմից ներկայացված բողոքը, որից հետո Դատարանը, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մեկ ժամ անց հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց Հ. Կաթրջյանի կողմից ներկայացված բողոքը՝ հաստատելով ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, հետախուզումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման օրինականությունը: Հիշեցնենք, որ Հ. Կաթրջյանը 1985 թ.-ից ապրում է սրտի խթանիչ սարքով, երկու անգամ՝ 2004 և 2008 թվականներին վիրահատվել է Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում, վերջին դեպքում 8-10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետ ունեցող սարքի տեղադրման համար  վճարել է գնացուցակով նախատեսված գումարը, մինչդեռ հետագայում պարզվել է, որ տեղադրվել է 5 տարի 5 ամիս ժամկետ ունեցող սարք, ընդ որում՝ 2004թ.-ին տեղադրվել է արդեն իսկ օգտագործված սարք՝ չնայած սարքն արտադրող ընկերությունը չի նախատեսում դրա կրկնակի օգտագործումը: Կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որը հետագայում կարճվել է Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարյանի կողմից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930