Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա խնդիրները իրավունք չեն տալիս ՄԻՊ-ին պիտակավորել ԲՈՀ-ի աշխատանքները

Սեպտեմբեր 29,2015 17:32

Ծանոթանալով Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի այսօրվա հաղորդագրությանը` Բարձրագույն որակավորման հանձնաժողովն արձանագրում է.

ԲՈՀ-ը իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՀՀ Կառավարության հաստատած կանոնակարգով և գործող մի շարք այլ նորմատիվ ակտերով: Ավելին` Հայաստանում գիտական աստիճանաշնորհ­ման համակարգի կատարելագործման գործընթացը շարունակական է, վերջին տարիներին ընդունվել են այն կարգավորող և առավել թափանցիկ դարձնող կարևորագույն որոշումներ:

Երկրորդ` ՄԻՊ-ին ցանկանում ենք հիշեցնել, որ շաբաթներ առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մոտ ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցների հետ կայացած խորհրդակցության արդյունքում մանրամասն և բաց քննարկվել են, ըստ ՄԻՊ-ի, վիճահարույց բոլոր դեպքերը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը որդեգրել է իրավական գործընթացները շարունակաբար բարելավելու քաղաքականություն, ԲՈՀ-ին տրվել են հանձնարարականներ, համապատասխան որոշման նախագծերը մշակման և շրջանառման փուլում են:

Երրորդ` առկա խնդիրները իրավունք չեն տալիս ՄԻՊ-ին` պիտակավորել ԲՈՀ-ի աշխատանքները և հանդես գալ անհիմն սկանդալային հայտարարություններով: Եվ մարդկային, և պաշտոնեական տեսակետից զարմանալի է ՄԻՊ-ի այսօրվա լրատվական պոռթկումը: Որքանով որ տեղյակ ենք, նույն ՄԻՊ-ի գործունեությանը վերաբերող իրավական դաշտը նույնպես կատարյալ չէ, սակայն առկա խնդիրները և բացթողումները հիմք չեն կարող ծառայել այդ կառույցի աշխատանքների մեջ կոռուպցիոն ռիսկեր տեսնելու:

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930