Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենէվև Մայերի գլխավորած պատվիրակությանը:
Արդարադատության նախարարը կարևորել է պատվիրակության՝ Հայաստան կատարած այցն ու բարձր գնահատել փոխգործակցության ներկայիս մակարդակը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությանն առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, ինչպես նաև քննարկել վճիռներից բխող օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենէվև Մայերը, շնորհավորելով Արփինե Հովհաննիսյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ՀՀ արդարադատության նախարարության ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչությունում նոր ստեղծված ստորաբաժանման՝ Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժնի կարևորությունը:
Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծել են համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն