«Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները երկու կարեւոր փաստ ի հայտ բերեցին՝ ցեղասպանությունն աշխարհի հասարակ քաղաքացիների համար դարձավ ավելի ճանաչելի, մյուս կողմից էլ՝ աշխարհի քաղաքական համայնապատկերում ցեղասպանության փաստը առնվազն «դե ֆակտո» ընդունվեց, քանի որ գերտերությունների առաջնորդները եւ կարեւորագույն հոգեւոր առաջնորդը քաղաքական եւ իրավական գնահատական տվեցին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Ցեղասպանության փաստը դուրս եկավ «հայկականության» սահմաններից՝ դառնալով համաշխարհային չափանիշներով ընդունված երեւույթ, որի դատապարտումը համայն մարդկության պարտքն է: Ինչ վերաբերում է ոճրագործության մասին թուրքերի ընկալմանը, Մելքոնյանի կարծիքով՝ այն բազմաշերտ է, թեեւ թուրք հասարակության շրջանում կասկածի լուրջ գործընթաց է սկսվել. «Կասկածը վերաբերում է նրանց պաշտոնական թեզին: Ձեւավորվել է հասարակական մի շերտ, որն առնվազն չի ընդունում պաշտոնական թեզը: Մինչդեռ դրան շարունակում են հավատարիմ մնալ ազգայնամոլները»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ