«Ներկայիս Թուրքիայի սովորական քաղաքացին կամ փողկապ կրող թուրքն ինձ ոչինչ չի արել, բայց գենետիկ հիշողությունը բոլոր հայերն են կրելու: Դա ցավ է, որը դիպավ հայ ազգի կեսին: Դա սարսափելի ողբերգություն է, որն անգամ հարյուր տարի անց մենք զգում ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բորոդինի անվան լարային քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ հայտնի քառյակի համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երեւանյան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում:
Ռուբեն Ահարոնյանը նշեց, որ քառյակը համերգներով ելույթներ է ունենում նաեւ Թուրքիայում, վերջին համերգն այս տարի էր. «Թուրք հանդիսատեսն աշխատում է ցեղասպանության թեման չշոշափել: Չգիտեմ՝ թուրքի հոգում ինչ է կատարվում, դա ինձ չի հետաքրքրում, բայց ցեղասպանությունը հայի հոգում է ապրում»,-ասաց երաժիշտը:
Նա նաեւ նշեց, որ Թուրքիայի հայ հանդիսատեսը վաղուց փոխել է ազգանունը եւ «պարզապես ապրում է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ